National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
26.03.2021
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բոլոր դեպքերում կմասնակցի արտահերթ ընտրություններին
1 / 2

Մարտի 26-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից եկել էին Գեւորգ Գորգիսյանն ու Գուրգեն Բաղդասարյանը:

Ինչպիսի՞ն է լինելու «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումը, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն փակ համամասնական ընտրակարգով, հետաքրքրվեց  5-րդ ալիք  հեռուստաընկերության լրագրողը:  «Մեզ համար կարեւոր է օր առաջ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:  Կարեւոր են դրանց լեգիտիմությունն ու այդ միջոցով առկա  լարվածության թոթափումը:  Եվ դրա համար ենք մենք նաեւ պնդում, որ այսօր պետք չէ փոխել խաղի կանոնները: Բայց եթե այդպես էլ լինի, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին եւ հաղթելու է: Մենք արդար խաղի կանոնների մասին ենք խոսում: Եթե քաղաքական մեծամասնությունը հակված է գործելու անարդար՝ հարմարեցնելով ամեն ինչ իրեն, դա առաջին հերթին վնասելու է ընտրական  գործընթացներին, ընտրությունների լեգիտիմությանն ու  լարվածության  թոթափմանը ընտրություններից հետո:  ԼՀԿ-ն մասնակցելու է արտահերթ ընտրություններին ցանկացած ընտրակարգով»,-ասաց խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: 


29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am